▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կովկաս» համալիրի սենյակներից մեկի լոգարանում հայտնաբերվել է Բելգիայի քաղաքացու կախված դին

 

Shamshyan.com-ը գրում է. Մարտի 16-ին, Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 122 հասցեում գործող «Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա կախված։

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 211 սենյակի լոգարանում սրբիչով դռնից կախված վիճակում հայտնաբերել են Բելգիայի Թագավորության քաղաքացի՝ 62-ամյա Արմեն Գ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է։   


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին