▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրեցի մշակույթը, ավանդույթները և որոշեցի՝ երեխաներս պետք է այստեղ ապրեն.Իրանցի կինը՝ ՀՀ-ում ապրելու մասին

Վաղը մեր հարևան երկրում՝ Իրանում, կնշեն Ամանորը: Ինչպես այս, այնպես էլ անցած տարիներն տոնական այս օրերին նրանցից շատերը նախընտրում են գալ Հայաստան: Այդպես է վարվել նաև տիկին Հալեն, բայց մեկ տարբերությամբ՝ այլևս չի հեռացել մեր երկրից:

«1.5 տարի առաջ եմ եկել Հայաստան: Սիրեցի մշակույթը, ավանդույթները և որոշեցի՝ երեխաներս պետք է այստեղ ապրեն, կրթություն ստանան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Ինչ վերաբերում է տոնին՝ նշեց, որ սեղան են գցում, որը երկու շաբաթ մնում է: Անպայման 7 «Ս» տառով սկսվող աղանդ են դնում: Սեղանին լինում է նաև Սուրբ գիրքն ու հայտնի բանաստեղծ Հաֆեզի գիրքը: Բացում են պատահական էջեր ու տեսնում են, թե այս տարի իրենց ի՞նչ է սպասվում:

Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր) աշխարհի ամենահին տոներից մեկն է, որի մասին հիշատակություններ կան թե՛ հին իրանցիների Սուրբ գիրք Ավեստայում և թե անտիկ հեղինակների երկերում:

Շատ երկրներում՝ Աֆղանստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում Նովրուզը պետական տոն է:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին