▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ Արթիկի գաղութում տեղի ունեցած արտառոց դեպքից. թմրամիջոցը հայտնաբերվել է բանտի աշխատակցի հետույքից

Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից անօրինական գործողություն կատարելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 18-ին, առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները պահատանը կից խուզարկության առանձնասենյակում անձնական խուզարկության են ենթարկել նշված հիմնարկի ԱԱԲ 2-րդ կարգի մասնագետ, ենթասպա, Արթիկ քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Աղաքարյանին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինիս հետույքի արանքից հայտնաբերվել և առգրավվել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ: Փաթեփը բացելուց հետո նրա մեջ հայտնաբերվել է ներարկիչ: Հ. Աղաքարյանը խոստովանել է, որ մարտի 17-ին երեկոյան նշված փաթեթը իրեն է փոխանցել մի անծանոթ տղամարդ և խնդրել է, որպեսզի այն փոխանցի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կալանավորը Գյումրի քաղաքի Արագած 2-րդ թաղամասի բնակիչ, նախկինում 2 անգամ դատապարտված, անցյալ տարվա մարտի 9-ից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի հատկանիշներով դատապարտված, 41-ամյա Զորիկ Մեսինյանն է: Հ. Աղաքարյանի մոտից հայտնաբերվածը փաթեթավորվել է և նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին