▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին խելացի խաչմերուկը Հայաստանում. այստեղ խցանումները բացառված են

 

Ճանապարհային ոստիկանությունը՝ առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար, հերթական նորամուծությունն է ներդրել մայրաքաղաքի մի խաչմերուկում։

Այս սարքերը նորույթ են ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում։ Ուլտրաձայնային սենսորները արտադրվում են Հայաստանում։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, արդեն մի քանի օր է ինչ գործում է Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցերի սենսորները, սակայն դրական փոփոխությունն արդեն ակնհայտ է։

Ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի։

Սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է։ Այստեղ խցանումներն այլևս բացառված են։

Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում նույնպես ուտրաձայնային սենսորներ  տեղադրելու ուղղությամբ։ Շուտով կլինեն խելացի ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին