▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները պատ են կազմել Բաղրամյան պողոտայում

Ոստիկանները պատ են կազմել Բաղրամյան պողոտայում, իսկ ակցիայի մասնակիցները կանգնած են Բաղրամյան պողոտայում պատ կազմած ոստիկանների դիմաց։

Սասուն Միքայելյանը կանգնել է ակցիայի մասնակիցների և ոստիկանների արանքում։ Նրա կողքին է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Սպասողական վիճակ է։

Կարդացեք նաև՝ Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը. հայտարարություն 

 

Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով ներողություն է խնդրել ոստիկաններից հորդորելով նրանց տուն գնալ, որտեղ նրանց երեխաները կարոտով սպասում են։

 Ակցիայի մասնակիցները «միացեք», «Քայլ արա,մերժիր Սերժին» վանկարկումներով և ռիթմիկ ծափերով շարժվում են  Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա։ Ոստիկանները քայլողներին ուղեկցում են առանց խոչնդոտելու նրանց ազատ շարժը։

Ցուցարարներն  այս պահին Պարոնյան փողոցում են։ Մի պահ  տրանսպորտի երթևեկությունը խոչնդոտվեց, սակայն շատ արագ էլ վերականգնվեց։

Ոստիկանների թիվն  այստեղ ավելացել է ու քայլում են ցուցարարների առջևից։

Պարոնյան-Լեո խաչմերուկում ոստիկանական պատը փակել է փողոցը, ցուցարարները ճանապարհը թեքեցին դեպի Լեոյի փողոց։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին