▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է շարունակել». Սերժ Թանկյանը՝ հայ ժողովրդին

System of a Down խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է շարունակել ճնշումը իշխանության նկատմամբ,-այդ մասին նա հայտնել էր «Նաստոյաշչեյե Վրեմյա» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ժամանակ:

«Ես պարզապես հրճվում էի: Ես այնպիսի թեթևություն զգացի, որ այլևս չկար ձերբակալություն ու արյունահեղություն, և ամեն ինչ խաղաղ անցավ: Մարդիկ պետք է շարունակեն, պետք է բարեփոխումներ լինեն: Բարեփոխումների փաթեթը, որը ներկայացվելու է գործող վարչապետին, որպեսզի նա անմիջապես մեկնարկ տա այս գործընթացին: Պետք է անհապաղ բաց թողնել բոլորին, ովքեր բերման են ենթարկվել բողոքների ժամանակ, ինչպես նաև՝ բոլոր քաղբանտարկյալներին: Արժե սկսել մտածել նոր խորհրդարանական ընտրությունների մասին: Նախորդ ընտրությունները մինչև վերջ թափանցիկ չէին: Ուստի սա երկար գործընթաց է: Պետք է շարունակել ճնշումը՝ մինչև մարդիկ համոզված չլինեն, որ իրենց բոլոր պահանջները կատարվել են», – ասել է Թանկյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին