▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այսօրվա և վաղվա անելիքները

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով դիմել է հանրությանը: Նա հիշեցրել է, որ այսօր 15:00-ին Հանրապետության հրապարակից քայլերթով շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Փաշինյանը նշել է, որ եթե արտառոց որևէ բան չպատահի, այսօրվա միջոցառումների շրջանակը սրանով կավարտվի, իսկ վաղը պիտի տեղի ունենա իշխաությունների հետ բանակցությունների երկրորդ փուլը, և այդ բանակցությունները պետք է վերաբերեն իշխանության խաղաղ-անցնցում փոխանցմանը:

«Վաղը երեկոյան նորից հանրահավաք կանցկացնենք, որպեսզի ձեզ տեղյակ պահեմ, թե ինչ ընթացք են ունենում այդ բանակցությունները, և մենք ինչ պետք է անենք այդ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը տրամաբանական և ամբողջական ավարտին հասցնելու համար»,- ասել է նա:

Փաշինյանը նաև հայտնել է, որ այսօր առիթը կօգտագործեն և որոշակի քաղաքական քննարկումներ կունենան՝ հստակ արձանագրելու համար՝ ինչ փուլում են և ինչ կոնկրետ քայլերով պետք է երաշխավորեն ժողովրդի հաղթանակի «դե-յուրե» արձանագրումը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին