▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ՝ մենք կապահովենք Փաշինյանին վարչապետ ընտրելու համար բավարար քվեներ․ Էդմոն Մարուքյան

 

 

«Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանում ստեղծված ներքին իրադրության կարգավորման համար միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը բավարար չէ, և անհրաժեշտ է առկա համակարգի ամբողջական փոփոխություն:

Մարուքյանի խոսքով՝ ներկայումս, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որը միայն Սերժ Սարգսյանի հեռացումով չի հանգուցալուծվի:

«Եթե Սարգսյանից հետո ՀՀԿ-ն ևս չի հեռանում, որևէ տեղաշարժ չի լինի: Հիմա պետք է տարվի համակարգային պայքար, որ ամբողջ համակարգը փոխվի»,-  ասել է Էդմոն Մարուքյանը:

«Մենք Նիկոլ Փաշինյանին առաջադրելու ենք որպես վարչապետ և մեզ պետք է 53 ձայն: Ես կարծում եմ՝ արդեն այդ ձայները կան, կա նման հնարավորություն․ եթե «Բարգավաճ Հայաստանը» և «Ելքը» միասին 40 մանդատ ունեն, 13 մանդատ էլ Հանրապետական կուսակցությունից կամ ՀՅԴ-ից պետք է լինի: Ես կարծում եմ՝ կարող ենք ստանալ այդ ձայները»,- նաև նշել է Էդմոն Մարուքյանը:

 

Աղբյուրը՝ Azatutyun.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին