▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը 2 ժամով հեռանում է՝ մի քանի կարևոր հանդիպումների

Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին տեղեկացրել է, որ 2 ժամով հեռանում է, քանի որ մի քանի կարևոր հանդիպումներ ունի` նաև նշելով, որ  ժամը 19:00-ին հանրահավաքի ժամանակ մանրամասն ելույթ կունենա: «Մենք հաղթել ենք և վերջ»,-ասաց Փաշինյանը:

 Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նաև  գրել է. «Հանդիպում ունեցանք ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ Առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպանների հետ։ Ժամը 6-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է «Նեմրա» խմբի համերգը»:

 

Նշենք, որ ՀՀ_ում ԱՄՆ դեսպանն այսօր հանդիպել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Կարեն Կարապետյանը կարևորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով: Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի: «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»,- նշել է Ռիչարդ Միլսն՝ ընդգծելով քաղաքական ուժերի միջև երկխոսության կարևորությունը:

 

Հավելենք, որ այսօր Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին