▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցայտնոտի մեջ մի ընկեք, մեզ լավ գիտեք. Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» պատասխանը՝ Աբաջյաններին

 

Aravot.am-ը գրում է. Պարզվեց, որ Ռոբերտ Աբաջյանի այսպես կոչված «կեղծ պապիկը»՝ Հովհաննես Սարգսյանը բնակվում է իրական պապիկի հարեւանությամբ՝ Արաբկիրում: Մենք այցելեցինք նրանց տուն՝ պարզելու, թե ի՞նչ նպատակ էր դա հետապնդում եւ ինչո՞ւ է ինքնության կեղծում արել: Տանն էր կինը՝ Սիլվա Սարգսյանը, ասաց, որ ամուսինը, հավանաբար, էլի ցույցերի է գնացել: Կինը վստահեցրեց, որ Կյաժը՝ Ռոբերտ Աբաջյանն իրենց տանն է մեծացել եւ ամուսինը որեւէ այլ միտում չի ունեցել՝ ներկայանալով իբրեւ Աբաջյանի պապիկ. «Գեւորգ Աբաջյանը մեզ լավ գիտի, էդ րոպեին տեղյակ չի եղել, որ Հովհաննեսն է խոսացողը, ինչ-որ ցայտնոտի մեջ են ընկել, բայց գիտեք թե մենք ով ենք, ինչպիսի հնարավորություններ ունենք, կարիք չկա, որ էդպիսի բաներ ասեք»,- դիմելով Աբաջյաններին՝ ասաց կինը: 

Աբաջյանի պապիկը մտավախություն ուներ, որ նույն անձը գուցե ուրիշ տեղեր էլ է ներկայանում իրենց անունով եւ այլ քայլերի է դիմում՝ շահարկելով հերոսի անունը: Սիլվա Սարգսյանը հակադարձեց Աբաջյանին. «Կարիք չկա, մի՛ ցայտնոտի մեջ ընկեք, դուք մեզ լավ գիտեք, մենք էն մարդը չենք, որ ավելորդ բաներ վեր հանենք կամ օգտվենք ինչ-որ բանից, ձեր ինչի՞ց օգտվենք, երբ մեր կարողությունները լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարողություններ ունենք… Գեւոր ջան, դու լավ գիտես մենք ինչքան մեծ հնարավորություններ ունենք, ինչքան մեծ կրուգ ու ինչքան մեծ շրջապատ, ավելի շատ դուք եք օգտվում եւ կարող է մեր միջոցով օգտվեք եւ օգտվում եք, քան թե մենք ձեզանով: Ի՞նչ պետք է օգտվենք, ի՞նչ չունենք, մեր աշխատած տարիներն ու ժառանգությունը մեզ բավական է, չի՛ կարելի էդպես հիվանդագին ընդունել: Ինչի ձեզ էդ ի՞նչ են տալիս Ռոբերտի համար, վերջապես մենք իրավաբաններ ենք, Գեւոր, դիմացիններդ խոտ չեն ուտում, գրագետ մարդիկ են, բա չե՞ն ասի՝ եթե ներկայանում ես նրա պապիկը, ցույց տուր դակումենտներդ, գնա ինքը զոռով մտնի դատական պրոցեսի մե՞ջ, կալանավորե՞ն նրան խաբեբայության համար: Բա կարելի՞ է այդպիսի բաներ»: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին