▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա գտնվում է կյանքի ճգնաժամային փուլում.Հոգեբանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Հոգեբան Սամվել Խուդոյանը չի հասցրել շփվել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց ելույթների, քայլերի վարքի հիման վրա  որոշ չափով պատկերացում է կազմել նրա մասին:

«Փաշինյանն ինտելեկտուալ անձնավորություն է, ունի սուր հումոր: Սովորաբար բարձր ինտելեկտի տեր մարդիկ են սուր հումոր ունենում: Սարկազմը վկայում է ագրեսիվության բարձր մակարդակի մասին: Ելույթների ժամանակ չկարողացա գտնել  փակ դիրք, որի դեպքում մարդը ենթագիտակցաբար գնում է այդ քայլին, երբ սուտ է խոսում: Մեկ հետաքրքիր բան կարող եմ նշել: Նա գտնվում է կյանքի ճգնաժամային փուլում (37-42 տարեկանը կյանքի կեսի ճգնաժամ է կոչվում), որի ժամանակ հատկապես տղամարդկանց բնորոշ է ագրեսիվության խիստ բարձր մակարդակը: Այս տարիքում գտնվող մարդիկ պետք է հետևեն իրենց առողջությանը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը հավելելով, որ Փաշինյանի մոտ նկատել է քաղաքական լիդերին բնորոշ երկու դրական հատկանիշ.

«Արդարամտության բարձր տոկոս ու հայերենասիրություն կա նրա մեջ»:

Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա Սամվել Խուդոյանի խոսքով՝ այստեղ որոշիչը ոչ թե Փաշինյանի հանճարն էր, այլ ժողովրդի համբերության բաժակը, որը լցվել էր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին