▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ. Փաշինյանը՝ Սեֆիլյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագումարին: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի նամակին, որում նա նշել էր՝ «քաղբանտարկյալներին ազատ չարձակելը հղի է վտանգներով», Նիկոլ Փաշինյանը նշեց․

«Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացն արդեն սկսվել է, և դա շարունակվում է: Մենք պետք է հստակ արձանագրենք մի բան, որ չի կարելի բռնության սպառնալիքներով, բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ: Ես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի մենք կարողանանք սիրո և համերաշխության տրամաբանությունը շարունակել մինչև վերջ»։

Թե արդյո՞ք ինքը «ձեռքերը լվացել է» «Սասնա ծռերի» խնդրից,Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Նախ պետք է ճշտել, թե ինչ է նշանակում ձեռքերը լվանալ: Եթե խոսքն այն մասին է, որ ես ասել եմ, որ չեմ պատրաստվում դատավորներին հրահանգ տալ, ես հաստատում եմ իր դիրքորոշումը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին