Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստանում է բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը, որ ներգրավված է բազմաթիվ բարեգործական ծրագրերում, նրա անունը կրող հիմնադրամը պայքարում է ՁԻԱՀ-ի տարածման դեմ։
Նշել ենք նաև, որ Էլթոն Ջոնն այսօր Երևանում այցելել է«Երևան` իմ սեր» հիմնադրամ, որն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաներին։
Աշխարհահռչակ երգիչն այցելել է նաև Հայաստանի նախագահի նստավայր:
Լեգենդար 71-ամյա երգիչ Էլթոն Ջոնը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բրիտանացի երաժիշտն ու ՀՀ վարչապետն ընթրել են «Նոյան տուն» ռեստորանում: Նրանց հետ էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, ինչպես նաև վարչապետի տիկինն՝ Աննա Հակոբյանը, մշակույթի նախարարը, այլ պաշտոնյաններ:
Ընթրիքից հետո Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել և այն մակագրել այսպես. «Սելֆի՝ ճաշից հետո...»:
Կարդացեք նաև՝