▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանի թերակղզում վերջին շրջանում կրքերը չեն հանդարտվում

Դեպի Սևանա վանք տանող ճանապարհին քարեդար հիշեցնող տաղավարների մասին դեռևս նախորդ իշխանությունների իրոք հիշատակում էր Կարեն Կարապետյանը, մասնավորապես պնդելով, որ եթե ուզում ենք տուրիզմի զարգացում, պետք է համապատասխանել, որոշակի ստանդարտների: Անինչ Սևանա վանքի տաղավարներում ասեղ-ուլունք վաճառողներին դժվար թե բացատրես, թե ինչ է առաջադեմ հայացնք ու Եվրոպական ստանդարտները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 թվականին Սևանից գործարար Արտակ Գրիգորյանը համաձայնվեց իր միջոցներով լուծի այդ խնդիրը, ներդրումներ կատարեց, կառուցեց նոր գեղագիտական ճաշակ ապահովող տաղավարներ,մատչելի գներով:

Նույն գործարարին է պատկանում նաև քարեդար հիշեցնող տաղավարների տարածքը: Այս օրերին, թավշյա հեղափոխության ստվերում, ոմանք ոչ թավշյա կերպով փորձում են սադրել և իրենց մշտական կռիվներով Նիկոլին վկայակոչելով ամեն օր նոր կռիվ հրահրել:

Տարածքի սեփականատեր Արտակ Գրիգոյանը փորձում է ամեն կերպ լռեցնել, երբեմն ընդառաջելով, երբեմն տեղի համար վարձակալման գումարները զիջելով:Արտակ Գրիգորյանի որդին էլ հոր հորդորով հաճախ է վարձկալներին հիշեցնում,որ այդ տեղերը պետք է ազատել և նորակառույց տաղավարներում շարունակել համագործակցությունը: Բայց ահա տաղավարներից մեկի վաճառողը համառորեն ամեն օր կռիվ հրահրելով փորձում է Արտակ Գրիգորյանի և նրա որդի Դավիթ Գրիգորյանին վարկաբեկել:

Image result for սևանա լիճ տաղավարներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջին հրահրված կռվին վաճառողի կռվարար բնավորությանը լավ ծանոթ լինելով չեն միջամտել նույնիսկ տեղում ծառայություն անցկացնող ոստիկանները: Այստեղից հարց է առաջնում, ում է ձեռնտու տվյալ լարված վիճակը:

Եթե նախորդ և ներկայիս կառավարությունների հիմնական նպատակներից մեկը տուրիզմի զարգացումն է, ապա ինչու տեղական կառույցները չեն նպաստում հարցի ճիշտ ու արդարացի լուծմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին