▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է արտահերթ մամուլի ասուլիսի ընթացքում: Գիորգի Կվիրիկաշվիլին խոսել է տնտեսական ոլորտում արձանագրած հաջողությունների մասին:

 

 

 

 

 

 

 

«Այսօր այն պահն է, երբ խորհրդարանի ղեկավարին պետք է  նոր թիմ ձևավորելու հնարավորություն տրվի՝  ելնելով նրանց հայացքներից»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Նա տնտեսական ոլորտում անցկացրած կարևոր որոշումներն է թվարկել, այդ թվում՝ վերաֆինանսավորման դրույքի չափավոր աճ, պարտքերի կուտակման ուղղությամբ արված քայլեր:

 

 

 

 

 

 

 

Դեռ նախօրեին իշխող  «Վրացական երազանքի» գրասենյակում արտահերթ նիստի ավարտից հետո, կուսակցության բոլոր անդամները հերքում էին վարչապտի հնարավոր հրաժարականի մասին լուրերը: Այսօր առավոտյան խորհրդարանի որոշ անդամներ կոչ արեցին վարչապետին թողնել պաշտոնը:

 

 

 

 

 

 

 

 

Կվիրիկաշվիլիի հեռացումը պաշտոնից ենթադրում է կառավարության լուծարում: Խորհրդարանական մեծամասնությունը նախագահին նոր կառավարական կազմը կներկայացնի 7 օրվա ընթացքում: Նախագահն իր հերթին պետք է ներկայացնի կառավարության կազմը խորհրդարանին:

Աղբյուր՝ aliq.ge

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին