▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոն է ստանալու. ԱԱԾ բացահայտումներից հետո երկիրը լքած Վարդան Հարությունյանը վերադարձել է

Ինչպես արդեն գիտենք, քաղաքական իրադրությունների փոփոխությամբ պայմանավորված Վարդան Հարությունյանը հրաժեշտ տվեց ՊԵԿ նախագահի պաշտոնին և ընդհատակ անցավ: 

 

 

 

 

 

 

 

operativ.am-ն է գրում այս մասին ու գրում, որ կայքի տեղեկություններով, ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ում հանցավոր սխեմայի բացահայտումից հետո, Վարդան Հարությունյանը լքել էր երկիրը և տևական ժամանակ գտնվում էր արտերկրում: 

Հիշեցնենք, որ ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱԱԾ-ի կողմից հարցաքննվել էին նաև ՊԵԿ նախագահի նախկին տեղակալները: 

 

 

 

 

 

 

 

Վարդան Հարությունյանի վերադառնալը, մեր տեղեկություններով, պայմանավորված է նրա՝ առաջիկա օրերին նախկին պաշտոնին նշանակվելով: Մինչ ՊԵԿ նախագահ նշանակվելը նա զբաղեցնում էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը և հիմա կրկին վերադառնում է «հին տները»:

Եթե Հարությունյանը վերանշանակվի այդ պաշտոնում, ապա հնարավոր կլինի արձանագրել, որ «Գազպրոմ Արմենիան» Կարապետյան-Հարությունյան զույգի համար ընտանեկան կապալ է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին