▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց «Տաշիր-Կապիտալ»-ին «ԲԷՑ»–ը փոխանցելու որոշումը

Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց  կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշումը։

ՀՀ կառավարության 24.08.2017թ. №1035-Ա որոշմամբ հավանություն էր տրվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ` ԲԷՑ) բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագրին (այսուհետ` Պայմանագիր):

 

 

 

 

 

 

 

Պայմանագիրը կառավարության եւ «Տաշիր-Կապիտալ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել էր 2017թ. սեպտեմբերի 25-ին և այն ուժի մեջ պետք է մտներ` 6-ամսյա ժամկետում Հավատարմագրային կառավարչի կողմից հավատարմագրային կառավարման ծրագիրը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելուց հետո:

 

 

 

 

 

 

 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ կառավարության 24.08.2017թ. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին»  №1035-Ա և 12.04.2018թ. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը հաստատելու մասին» №463-Ա որոշումները:

Կառավարությունում քննարկված մեկ այլ հարց` ստորև ներկայացված տեսանյութով.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին