▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ արտոնություններ ունեն ազգությամբ հայերը՝ ՀՀ քաղաքացիության համար դիմելիս. Մնացական Բիչախչյան

Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը։

 

 

 

 

 

 

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմաններից է.

1. օրինական կարգով վերջին երեք տարին ՀՀ-ում մշտապես բնակվելը,

2.հայերեն լեզվով բացատրվելու կարողությունը,

3. ՀՀ Սահմանադրությանը ծանոթ լինելը:

ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար ազգությամբ հայերի վրա վերը նշված պայմանները չեն տարածվում:

 

 

 

 

 

 

 

Նրանք կարող են դիմել օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային եւ վիզաների վարչություն:

Ի դեպ, չեն հանձնելու հայերենի եւ ՀՀ Սահմանադրության իմացության թեստ»,-գրել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին