▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթ է. անգամ ԿԸՀ շենքն է անմատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի շենքը խայտառակ անմատչելի է. այս մասին նշել է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:

«Շատ ամոթ է, որ շենքն այդ վիճակում է: Այնտեղ բավարար տարածք կա, որպեսզի թեքահարթակ կառուցվի: Այ դրանից հետո հնարավոր կլինի խոսել համագործակցության եւ հավասար մասնակցության մասին»:

 

 

 

 

 

 

 

 

Եթե ընտրությունները մատչելի չեն, ապա դրանք արդար համարվել չեն կարող, ասում է Դիսիբիլիթի.ինֆո-ի խմբագիր Մուշեղ Հովսեփյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հաշմանդամություն ունեցող մարդը քվեարկելու համար օգնողի անհրաժեշտություն  ունենալու դեպքում պետք է ներկայացներ բժշկի  թուղթ: Դա աբսուրդային է, մարդը պետք է ունենա օգնողի հնարավորություն եւ այն պետք է ամրագրվի օրենքով»,-ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց՝ ընտրվելու իրավունքներից՝ Մուշեղ Հովսեփյանը նշեց. «Կուսակցությունները չեն ներկայացնում հաշմանդամություն ունեցող մարդկանց ձայնը և չեն ապահովում մասնակցությունը: Դա նաև բխում է տեխնիկական խնդիրներից՝ սկսած կուսակցությունների գրասենյակների մատչելիությունից, վերջացրած վերաբերմունքից: Խնդիրն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ իրավասուբյեկտ չեն դիտարկում: Կուսակցությունները ներառական չեն, նրանք դեռ պատրաստ չեն: Եթե փորձում էլ են հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել, ապա միայն ներգրավում են այն պատճառով, որ անձն ունի հաշմանդամություն. հաշվի չի առնվում փորձն ու քաղաքական հմտությունները: Կան կարծրատիպային մոտեցումներ»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին