▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Վրաստանի սահմանը հատելիս ժամանակավորապես չի պահանջվի ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից վարորդին տրված լիազորագիր, ինչպես ավելի վաղ որոշվել էր:

Այս մասին հայտնում է Վրաստանի Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից:

 

 

 

 

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»,-ասված է դեսպանության հայտարարության մեջ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին