▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Սահակյանը սեքս-սկանդալից տարիներ անց առաջին անգամ խոսեց

 

Armtimes.com-ը գրում է. Սոցիալական ապահովության պետական ծառայություն նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, որի անունը կապվում էր հայտնի սեքս-սկանդալի հետ, առաջին անգամ խոսել է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեք տարի առաջ Սահակյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հերքել էր իր առնչությունը սկանդալային սույն պատմությանը՝ նշելով, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Եթե նախկինում հերքվում էր, ապա հիմա հաստատված փաստ է նրա մասնակցությունն այս գործին՝ նա սույն գործով տուժողի կարգավիճակ ունի: Այդ օրերին մամուլում հրապարակումներ էին եղել, թե Հովհաննես Սահակյանը սկայպով շփվել է 14-ամյա ռուս աղջկա հետ:

Այս սկանդալից երեք տարի է անցել, սակայն ՀՀ ազգային անվտանգությունն այս գործը օրեր առաջ է ուղարկել դատարան: Գործով որպես մեղադրյալ է անցնում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ու իր գործընկեր Հայկ Սարգսյանը: Նրանք նախաքննության սկզբում կալանավորվեցին, ապա մեկ տարի անց ազատ արձակվեցին. այժմ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հովհաննես Սահակյանը երեկ համաձայնեց պատասխանել սույն գործի հետ կապված մեր մի քանի հարցերին:

- Պարոն Սահակյան, դուք նախաքննության ընթացքը ինչպե՞ս եք գնահատում, ըստ ձեզ, ինչո՞ւ այդ պրոցեսը երեք տարի ձգձգվեց, նոր գործն ուղարկվեց դատարան:

- Գործողություններ իրականացրել են, որեւէ արտառոց բան չկա, նորմալ եմ գնահատում:

- Դուք կանչվե՞լ եք հարցաքննության, ձեր մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել:

- Երեք տարի առաջ, իհարկե, եղել, եղել են երեւի այլ գործողություններ, ես չեմ կարող ասել:

- Քանի որ դուք միշտ հերքել եք ձեր մասնակցությունն այս գործին, խուսափել խոսել այս թեմայով, կասե՞ք իրականում ինչպես է եղել պատմությունը:

- Ոչ թե խուսափում եմ, այլ կարելի է ասել՝ մոռացել էի եւ մոռացել ենք: Որեւէ արտառոց բան չկա, այն ժամանակ ինչ ասել եմ, նույնը ուժի մեջ է մնում: Մամուլի որոշ հրապարակումներ, որոնք այն ժամանակ ֆանտաստիկայի ժանրից էին, իրականության հետ որեւէ կապ չուներ: Հիմա այդ մարդիկ (նկատի ունի Առաքելյանին եւ Սարգսյանին,-հեղ.) որոշել էին որոշակի քայլեր կատարել, որի համար իրենք մեկ տարի 5 ամիս կալանավորված են եղել. 3 տարի անցել է եւ ես մոռացել եմ, չեմ կարեւորում այդքան:

- Ֆանտաստիկայի ժանրից նկատի ունեք այն, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ դուք 14-ամյա ռուս աղջկա հե՞տ եք սկայպով խոսել:

- Այո, իհարկե:

-Այսինքն՝ նման բան տեղի չի՞ ունեցել:

- Իհարկե, չի ունեցել եւ չի էլ կարող ունենալ:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին