▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի նախկին մարզպետը հայտնել է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին 60 հազար դոլար կաշառք է տվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության եւ շորթման դեպքերի առթիվ։

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի՝ ՀՔԾ ներկայացրած հաղորդումն առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։ 

Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվել են անհետաձգելի դատավարական գործողություններ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը բացատրություն, ապա նաեւ հաղորդում է ներկայացրել առ այն, որ դեռեւս 2008 թվականին գումար է փոխանցել այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։ Սակայն վերջինս աշխատանքի չի ընդունվել եւ ոչ էլ գումարն է վերադարձվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ որոշում կայացվել այն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ։ 

կրդացեք նաև՝ Ալիկ Սարգսյանին սպառնացել են․ պատգամավորը ՀՔԾ-ում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին