▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենց մեղքի բաժինն ունեն թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմը. հանդիպել են Դավիթ Տոնոյանն ու 102-րդ ռազմաբազայի հրամանատարը

Հուլիսի 22-ի կեսօրին Շիրակի մարզի Փանիկ գյուղում փակ քննարկում-հանդիպում է կայացել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի եւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի միջեւ: Հանդիպման առիթը հուլիսի 17-ի առավոտյան Փանիկում ռուս զինվորականների կողմից առանց նախազգուշացման զորավարժություններ սկսելն ու գյուղը խուճապի մատնելն էր:

«Փանիկ գյուղում հուլիսի 17֊ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված իրենց մեղքի բաժինն ունեն թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմը: Ինչ վերաբերում է հայաստանյան կողմին՝ ծառայողական քննություններ են իրականացվում մեր գերատեսչություններում, պարզելու մեղավորներին։ Ինչ վերաբերում է ռուսական կողմին, իհարկե՝ լինելու է իրենց մոտ ծառայողական քննություն, պատժվելու են»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել է շարասյան տեղաշարժի վերաբերյալ և տեղեկացրել են, որ լինելու է մարզում, սակայն մարզման վայրը չի նշել։ Իրավական տեսանկյունից՝ պետք է համաձայնեցվեր: Բայց իրենք իրենց սխալը ընդունել են, ներողությունը պաշտոնապես խնդրել են և մենք արդեն հետևություններ ենք արել, որի արդյունքում լինելու է էլ ավելի համակարգված», - պարզաբանել է Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը Փանիկի միջադեպի հետ կապված իրազեկված էր, թե ոչ։  

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք վերջին դեպքերը չեն հուշում, որ կարիք կա վերանայել հայ֊ռուսական պայմանագիրը, Դավիթ Տոնոյանը պարզաբանեց. ֊ «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է»։

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները, առանց զգուշացման եւ առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Ավելի ուշ ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել առանց զգուշացման զինավարժություն անցկացնելու համար:  Իսկ արդեն երեկ  102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը Գյումրիում կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել էր, որ  որ հրաձգություն տեղի չի ունեցել, այլ եղել է հրաձգության իմիտացիա: «Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել: Իրականացվել են մարտական պատրաստության պլանային միջոցառումներ, որոնք համաձայնեցվել են հայկական կողմի հետ»,- ասել էր Ելկանովը:

Հավելենք, որ Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին,ասել էր.  «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»:

Կարդացեք նաև՝ Սադրանք է ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և ընդդեմ ՀՀ ինքնիշխանության. Փաշինյանը՝ Փանիկի դեպքի մասին

Կարդացեք նաև՝ «Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել». 102-րդ ռազմակայանի հրամանատար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին