▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը դժգոհություններ չի ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Օմբուդսմենն առանձնազրույց է ունեցել Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից, ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամություն է հայտնում լիարժեք համագործակցել նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ 2008 թ. նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու:

Կարդացեք նաև՝ Սա այն է, ինչ կոչվում է վենդետա. Վիկտոր Սողոմոնյանը` Քոչարյանի կալանավորման մասին

Սա պատվեր է, կարծում եմ՝ մեղավորները գտնվում են դատախազությունում, ՀՔԾ-ում. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Հարցաքննության գալուց առաջ Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներին ասել է՝ «գնում է նստելու»

Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում

37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում

«Կարող է վաղը ես հայտնվեմ բանտում. կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ». Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը

Վոինը՝ խաբված. Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին