▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել պարտականությունների կատարմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա և անցել ծառայողական պարտականությունների կատարմանը: 
Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:  

 

 

 

 

 

 

 

 

 

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն օգոստոսի 4-ին Երևանից վերադարձել է Մոսկվա և անցել իր՝ ամբողջ ծավալով պարտականությունների կատարմանը»,- ասել է նա: 

Նշենք, որ ավելի վաղ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ ՀԱՊԿ քարտուղար, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը արգելք չէ երկրից հեռանալու համար և վերջինս կարող է վերադառնալ իր աշխատանքային պարտականությունների իրականացմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստում բավարարվել էր Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Խաչատուրովն ազատ էր արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա դատարան ժամանելիս հայտնել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները:Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Կարդացեք նաև՝ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը

Հայաստանն ակտիվ քննարկումներ է վարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցի շուրջ. Տիգրան Բալայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին