▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օպտիլացումից մինչև Մանդիլյան, ելույթ ունեցողներից մինչև զանգ կախողներ

Հայաստանից լավ տեղ չի լինելու, մտածում եմ՝ արդեն դագաղ պատվիրեմ, որ էստեղ մեռնեմ...Ջեդի Գիլ

Գարիկ Սեփխանյանը՝ ծանր մանկության, հոր կորստի, սկզբնական փուլում կնոջ հետ հարաբերությունների դժվարության մասին

Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

Արտակ Զեյնալյանը՝ դատական գործերի և օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայման մասին



2018-08-20 15:30:38

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին շրջանում անձամբ ինձ և ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվում բազմաթիվ դիմում-խնդրանքներ՝ նախկինում որոշակի ժամկետով ինչպես նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերանայման վերաբերյալ:

 

Այսպես, քրեական գործերի վերանայումն իրենց ներկայացնում է օրենքով սահմանված որոշակի հստակ ընթացակարգ, որն ամրագրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: 
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գործերի վերանայման միակ ընթացակարգը՝ Օրենսգրքով նախատեսվածն է, որտեղ նաև բացակայում է որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատական ակտերի վերանայման ընթացակարգի որևէ տարանջատում:Օրենսգրքով, որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմք սահմանված են (1)նոր երևան եկած (նոր փաստ) կամ (2)նոր հանգամանքների (ՄԻԵԴ կամ ՍԴ դատական ակտ) ի հայտ գալը, ինչպես նաև (3)այն բացառիկ դեպքը, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդ որում, Օրենսգրքով հստակ նախատեսված է, որ վերանայման իրավասությամբ օժտված են միայն վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանները, ինչպես նաև սպառիչ սահմանված է վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, որտեղ, իրավացիորեն, ներառված չեն գործադիր իշխանության մարմինները, ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը և նախարարը: 
Իսկ ես իրավասու եմ կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված եմ Սահմանադրությամբ կամ օրենքներով: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամփոփելով՝ գտնում ենք, որ վերոգրյալ երեք հիմքերով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակում գործադիր իշխանության մարմնի ներկայացուցիչներին (այդ թվում` ՀՀ արդարադատության նախարարին) չներառելը բխում է կողմերի հավասարության, մրցակցության, դատական մարմինների անկախության սահմանադրական սկզբունքներից, որն իր հերթին հանդիսանում է իրավունքի գերակայության ապահովման անհրաժետ նախապայման և արդար դատաքննության իրավունքի հիմնական երաշխիքը»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.