Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Դեն Բիլզերյանն իր հոր, եղբոր, ընկերուհիների, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ ուղղաթիռով մեկնել էր Արցախ: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բիլզերյանի այս այցին:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարության մեջ ասվում է.
«Ավելի օգտակար կլիներ, եթե հայկական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացու ուղևորության կազմակերպողները զբաղվեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ և տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»:
Բաքուն Բիլզերյանի այս այցը որակել է որպես «կլոունադա»՝ նշելով, որ այն մեկնաբանելու անհրաժեշտություն չկա:
Հիշեցնենք, որ երեկ իր հարցազրույցում Դեն Բիլզերյանը նշել է, որ որ Արցախում ամեն ինչ հրաշալի է և նա պարզապես ցանկանում էր լինել իր հայրենքում ու լավ ժամանակ անցկացնել: Խոսելով Հայասատանում զինվորական հաշվառման անցնելու մասին, Դ. Բիլզերյանն ասել է. «Ես զինվորական փորձ ունեմ, և մեծ պատիվ է այդ փորձառությունը ծառայեցնել հայրենիքիս»:
Կարդացեք նաև՝ Մեծ պատիվ է զինվորական փորձառությունս ծառայեցնել հայրենիքիս. Դեն Բիլզերյան
Առաջին օրը՝ որպես Հայաստանի քաղաքացի. Դեն Բիլզերյանը լուսանկար է հրապարակել
Թթի օղի, զինվորական հագուստ. ինչ նոր լուսանկարներ է հրապարակել Արցախից Դեն Բիլզերյանի ընկերուհին
Ինչպես է Դեն Բիլզերյանը ՀՀ օրհներգի ներքո ստանում հայկական անձնագիր
Դեն Բիլզերյանն ու Քոչարյանի որդին՝ Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում
Ինչպես է Դեն Բիլզերյանը սկուտեր վարում Սևանա լճում
Դեն Բիլզերյանն ու նրա ընկերուհին ընթրում են Սամվել Ալեքսանյանի ռեստորանում
Դեն Բիլզերյանն Արցախ է մեկնել ՀՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռով. Արծրուն Հովհաննիսյան
Ինչպես է Դեն Բիլզերյանը տարբեր զինատեսակներից կրակում արցախյան հրաձգարանում