▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սանիթեք» ընկերությանը այսօր ակնհայտորեն ձախողում է աղբահանության գործընթացը. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 2-ին  ֆեյսբուքյան ուղիղ եթերում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

««Սանիթեք» ընկերությունն այսօր ակնհայտորեն ձախողում է աղբահանության գործընթացը:

 

 

Սա շատ կարևոր հարց է, սա կապված է քաղաքային տնտեսության հետ, սակայն կառավարության ներկայացուցիչները, տարածքային կառավարման նախարարությունն անընդհատ այս հարցով զբաղվում են: Դուք գիտեք, որ աղբահանման համակարգը, ըստ էության վստահվել է, «Սանիթեք» ընկերությանը, որն այսօր ակնհայտորեն ձախողում է այդ գործընթացը, բայց մենք ունենք փաստ, որ քաղաքում այդ գործի համար մենաշնորհային իրավիճակ է ստեղծվել եւ վերջին տարիների այդ համակարգի կառավարումը պատշաճ ձեւով չի իրականացվել եւ այսօր մենք ունենք այդ պրոբլեմը»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այդ խնդրի լուծումն արդեն ուրվագծվում է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Պարոն Պապիկյանն ասաց, որ ճանապարհին է 5 աղբատար մեքենա, որի հասնելուն պես իրավիճակը կկարգավորվի: Բայց էստեղ մենք կարծում ենք, որ լրջագույն հայեցակարգային վերանայումներ պետք է անենք, եւ տարբերակներից մեկն այն է, որ մայրաքաղաքի աղբահանությունը ոչ թե մեկ ընկերության վստահվի, այլ մի քանի ընկերությունների»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց համար կարեւորագույն խնդիր է նաեւ աղբի վերամշակման գործարան ունենալը, ինչը կվերացնի քաղաքի աղբը մի վայրից մյուսը տեղափոխել խնդիրը:

 

Կարդացեք նաև՝  Առաջիկայում կհանդիպեմ Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան

Էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ. Փաշինյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին

Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագինը պայմանավորված է Արցախում բջջային օպերատորի մենաշնորհով. Նիկոլ Փաշինյան

Ես խնդրեցի ստորագրել, Շանթը հրաժարվեց. Նիկոլ Փաշինյանը` Շանթ Հարությունյանի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին