▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախորդ իշխանությունը բոլոր քուչի ընտրակեղծարարներին բերել է պետական պաշտոններ է տվել. Փաշինյան

Հայաստանում տարիներ շարունակ խրախուսվել է աղքատությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով, Հայաստանում կա 100 հազարից ավելի նպաստառու ընտանիք.

«Այսօր մարդուն հարցնում ենք՝ ինչու չես աշխատում, պատասխանում է՝ աշխատենք, որ նպաստից զրկվե՞նք: Այսինքն նպաստը դարձել է Հայաստանի բազմաթիվ առողջ քաղաքացու համար երազանքի գագաթնակետ: Հետո ավագանու ընտրություն կլինի, կգան 10 հազար դրամ կտան, հետո պատգամավորի ընտրություն կլինի, էլի 10 հազար դրամ կտան, ափսոս նախագահի ընտրությունը հանեցին, թե չէ 10 հազար դրամ էլ էդ ժամանակ կտային: Հետո կգա մի օլիգարխ, 10 հազար դրամ կշպրտի, հետո մի հատ էլ մինիստր կգա, 10 հազար էլ նա կշպրտի, հետո կգա մեկ ուրիշը, մի կիլոգրամ բրինձ կտա: իսկ մենք ասում ենք՝ վերջ, չենք ուզում, որ ՀՀ քաղաքացին յոլա գնա, ՀՀ քաղաքացին պետք է աշխատի ու հարուստ լինի»,-ասաց Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

Նա նկատեց, որ շատերը ասում են՝ դե եկել ենք Հայաստան, գործ տվեք աշխատենք. «Այսօր ՀՀ պետական համակարգում ահռելի թվով մարդիկ են աշխատում, որովհետեւ նախորդ իշխանությունը բոլոր քուչի ընտրակեղծարարներին բերել է պետական պաշտոններ է տվել: Ով ինչ սեւ գործ արել է իր համար, մի պաշտոն է տվել: Նրանց պետք է եղել, որ բոլորը կախված լինեն կառավարությունից ու սպասեն՝ թե իրենց 10 հազար դրամը կտան, թե չեն տա: Իսկ ես ասում եմ, որ հիմա մարդը պետք է վստահ լինի, որ ոչ մեկը չի կարող իր աշխատանքը, իր բիզնեսն իր ձեռքից խլել: Այսօր ոչ մի հանցագործ չի կարող թպրտալ Հայաստանում ու աշխատող մարդուն ասել՝ ինձ պետք է նալոգ տաս»:

Կարդացեք նաև՝ Դա չի կարող առնչվել բիզնեսին. Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է անցումային արդարադատությունը

Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ հարաբերությունները կկառուցվեն ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա

Ի հեճուկս որոշ վատատեսության, մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Փաշինյանը կոչ է արել զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

Համոզված եղեք, որ ոչ ոք ոչ մեկին չի ուզում «խաբի, քցի»...Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայի հայ գործարարներին

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ. Փաշինյան

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին