▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա չի կարող առնչվել բիզնեսին. Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է անցումային արդարադատությունը

Անցումային արդարադատությունը տարբերակներից մեկն է, որ կարող է լինել. անցումային արդարադատությունը ոչ թե հակաօրինական կամ օրենքից դուրս գործիք է, այլ դա կարող է տեղի ունենալ միայն օրենքով սահմանված ձեւով եւ Սահմանադրության շրջանակներում եւ դա միջազգայնորեն ընդունված երեւույթ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դա որեւէ կերպ չի կարող բիզնեսի ու սեփականության հետ առնչվել, դա կարող է առնչվել կոռուպցիոն երեւույթների հետ. «Ես հանրահավաքում էլօրինակը բերեցի, որ կոնկրետ մի անձի հաշվեհամարներից միայն մեկում կա 30 մլն դոլար: Գործող օրենսդրությամբ շատ դժվար է քննություն անել ու մարդուն հարցնել, թե ձեզ որտեղից այդ 30 մլն դոլարը: Որովհետեւ նա կասի՝ իսկ քե՞զ ինչ՝ որտեղից: բայց մենք գիտենք, թե որտեղից է: Ու այդ մարդը բիզնեսմեն չի: Հենց անցումային արդարադությունը հետեւյալն է. որ ոչ թե մենք ստեղծենք հնարավորություն, բոլորի հետեւից գնանք, ասենք՝ քեզ որտեղի՞ց, այդ օրենքով դնենք որոշակի տարբերակում, որ այն դեպքերում, երբ դրանք ակնհայտորեն բիզնես ծագում չունեն, մենք գոնե հնարավորություն ունենանք հարցնել, թե որտեղից այդ փողը»,-ասաց վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

Նա հավաստիացրեց, որ սեփականության վերաբաշխում չի լինելու. «Բայց ես չեմ բացառում, որ կոռուպցիոն դեպք լինի, որ մի շատ բարձրաստիճան պաշտոնյա տասնյակ միլիոնների ունեցվածք ու ակտիվներ ունի, եւ օրենքով սահմանված կարգով այդ ակտիվները վերադարձվի Հայաստանին: Մենք ստիպված ենք լինելու այս ճանապարհով գնալ: Որովհետեւ կարող է պարզվել, որ մեր ազգային հարստության մի շատ մեծ հատված ծվարած է օֆշորային գոտիներում: Մենք չենք կարող համակերպվել, որ այդտեղ էլ պետք է մնա:

Անցումային արդարադատությունն այն մասին է, որ կարողանանք միջազգային կառույցների հետ համագործակցել՝ այդ ակտիվերը գտնելու եւ հետ բերելու ուղղությամբ: Բայց քանի դեռ մեր հանրության հետ չենք քննարկել, որ դա պետք է , ես հավաստիացնում եմ, որ մենք նման քայլ չենք անի: Քանի դեռ դա լավ մտածված չի, բոլոր մտահոգությունները հաշվի առնված չեն, երաշխիքները ստեղծված չեն, որ դա կարող է տրոյկաների վերածվել, մենք դա իհարկե, չենք անի»,-հայտարարեց Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին