▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էն կամուֆլյաժս կհագնեմ եւ հատ-հատ, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք ՀՀ-ում. վարչապետ

 

 

Հայաստանի Հանրապետությունում սպիտակները հաղթել են եւ սեւերի պարտությունն անշրջելի է։ Այս մասին  «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր բաց ձեռքերի հեղափոխությունը շարունակվում է, մենք գործում ենք օրենքով, մեզնից ոչ մեկ ոչ մի բան չի անում, դրա համար մենք ունենք ԱԱԾ եւ ոստիկանություն, եւ ես պահանջում եմ երկու ծառայություններից՝ 2 ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում: Եթե տեսնենք, որ նրանք ի վիճակի չեն դա անել, ժողովուրդ ջան, մենք էլի ձեւերը գիտենք, էն կամուֆլյաժս կհանգնեմ, ժողովուրդ ջան եւ հատ-հատ, փողոց առ փողոց, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք ՀՀ-ում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

Վարչապետը հորդորեց, որ ՀՀ-ում շարունակի տիրել սիրո եւ համերաշխության մթնոլորտ. «Հայաստանի Հանրապետությունում մի 15-20, քարը տրաքի 150 հոգի կա, որ դուրս է այդ մթնոլորտից, կարող է՝ 300 հոգի են, լավ՝ 500-ից չեն անցնում: Մնացած մասով հայ հանրությունը եւ հայ ժողովուրդը միասնական են, քան երբեւէ, հայ ժողովուրդը ժպտում է եւ հայ ժողովուրդը շարունակելու է ժպտալ ու հաղթել, հայ ժողովրդի դեմ խաղ չկա, Հայաստանի քաղաքացու դեմ խաղ չկա»։

Կարդացեք նաև՝ Քաղաքական հնչեղություն ունեցող ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Փաշինյան

Եթե ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, Հանրապետության հրապարակում ինձ կախաղան հանեք, սա իմ պահանջն է

Ոչ մեկը չի պլստալու, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դե հիմա սպասեք. Նիկոլ Փաշինյան

Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին. վարչապետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին