Գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը: Ես ուզում եմ ասել, որ սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի եւ ՀՔԾ պետի այսօր հրապարկված գաղտնալսմանը:
Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադիրներին եւ ենթարկել խիստ պատասխանատվության:
Երբ ես ՀԺ-ի գլխավոր խմբագիր էի, թերթում հրապարակել էի տեղեկություն, որ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք ժողովրդից թալանած միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ՝ պետության մեջ: Ես պատասխանատու ասում եմ, որ այդ «հայտուկ ծառայությունները» սափրագլուխների եւ ախրանաների տեսքով հայտնաբերվելու են եւ ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբերը զինաթափվելու են: Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին»,- ասաց նա:
Կարդացեք նաև՝ Հեսա ձեզ էնպես յութուբում կտեղադրենք, դուք էլ կզարմանաք. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը Սաշիկ Սարգսյանին հորդորում է Հայաստանի բանկում ունեցած գումարը վերադարձնել պետական բյուջե
Եթե ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, Հանրապետության հրապարակում ինձ կախաղան հանեք, սա իմ պահանջն է
Քաղաքական հնչեղություն ունեցող ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Փաշինյան
Էն կամուֆլյաժս կհագնեմ եւ հատ-հատ, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք ՀՀ-ում. վարչապետ
Ոչ մեկը չի պլստալու, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դե հիմա սպասեք. Նիկոլ Փաշինյան