▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, Հանրապետության հրապարակում ինձ կախաղան հանեք, սա իմ պահանջն է

 

 

Ռոբերտ Քոչարյանը ասում է՝ հարցրեք ուրա Սաշիկի 50 տոկոսը, հարցնում եմ՝ ուրա՞, Սաշիկ Սարգսյանը միայն Հայաստանյան մի բանկում ունի 30 միլիոն դոլար, միայն մի բանկում ու այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ: Այս մասին այսօր Դավթաշեն վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Նրանց ընտանիքը միլիոնների ունեցվածք ունի: Չփորձեք մեզ շանտաժի ենթարկել: Ես էսօր պայման եմ դնում ձեր առաջ՝ ես ձեզ կոչ եմ անում, կամավոր հավաքեք ձեր փողերն ու վերադարձրեք ժողովրդին, էդ ժամանակ մենք հրապարակում ժողովրդի հետ կորոշենք՝ ձեզ ներե՞լ, թե՞ չներել: Այդ ժամանակ ձեզ ոչ մեկը չի օգնի, ոչ մեկը, չկա աշխարհում մի ուժ, որը ձեզ կօգնի:

Չհամարձակվեք սեփական ժողովրդին պատերազմ հայտարարել, որովհետեւ այդ պատերազմում դուք ինքներդ կջախջախվեք, աներկբայորեն:

Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում այդ 30 միլիոնը հանելու է ու վերադարձնի պետական բյուջե, կամավոր:

Ես գիտեմ, որ հիմա ասելու են՝ դիկտատուրա է, չգիտեմ ինչ է, բայց սա նշանակում է՝ մենք թույլ չենք տա ժողովրդին ձեռք առնել, ով ուզում եք եղեք: Ժողովուրդ, հիշու՞մ եք, ես ձեզ ասել եմ, որ ես պարտավորվել եմ ձեր առաջ: Գետինը մտնի էն մարդը, ես ինձ համար եմ ասում, ով 1 րոպե կմտածի իր, իր ընտանիքի մասին, գնալու ենք մինչև վերջ ու ամբողջ գողացածը վերադարձնելու ենք ժողովրդին:

Տեսեք, Սերժ Սարգսյանի եղբորորդուն 2 օր առաջ ազատ են արձակել, հարյուրներով նամակ ենք ստանում, որ էս ինչ եք անում, բռնում ու բաց եք թողնում, տակից խաղեր եք անում, ես հիմա ասում եմ՝ իսկ Հայաստանում կա՞ դատավոր, որ կարող է իմ ասածը չանել, եթե կա, ասեք էլի, էդ ով է էդ դատավորը, ուզում եմ տեսնեմ, բայց ես չեմ կարող հրահանգավորել, ես ինձ դա թույլ չեմ տա: Էդ դատավորն ի՞նչ գործ ունի ազատության մեջ, եթե ես պետք է հրահանգեմ նրան:

Ասում են՝ ձեռքը խփեք սեղանին, ասեք՝ էսպես պետք է լինի, սա պիտի նստի, ես դեմ եմ էդ ամենին, չեմ ուզում հեղափոխության գաղափարը նենգափոխենք, ու այս ամենի համատեքստում էի խոսում անցումային արդարադատության մասին, դրանք քաղաքակիրթ ինստիտուտներ են, որոնք գործում են օրենքի սահմաններում: Էս առումով ուզում եմ ասել, որ սկզբունքային մոտեցում է լինելու, Հայաստանում քննչական մարմիններն իմ տպավորությամբ եւ գնահատականով շատ արդյունավետ են աշխատում:

Մեր միջամտությունը դատարանների աշխատանքին ես բացառում եմ, բայց դատավորները մինչեւ հիմա խաբար են ուղարկում, վայ ինչ անենք, ոնց անենք: Սա է ամբողջ իրավիճակը, բոլոր քրեական գործերի պատասխանատվությունը, թվում է, ինձ վրա է, բայց ինձնից առաջ ինչի՞ էին էդ բոլոր գործերը կոծկվում, 10 տարի անցել է, մինչև իշխանափոխություն չլինի, չի բացահայտվելու Մարտի 1-ը, հիմա իշխանափոխություն եղել է ու կբացահայտվի, այլ տարբերակ չկա:

Երբ ինձ հարցնում են՝ ինչքանո՞վ է ճիշտ ձեր իշխանությունների օրոք նախկին իշխանությունները դատվեն: Ես ասում եմ, եթե ես ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, Հանրապետության հրապարակում ինձ կախաղան կհանեք, սա իմ պահանջն է ձեզնից»,-ասաց վարչապետը:

Կարդացեք նաև՝ Քաղաքական հնչեղություն ունեցող ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Փաշինյան

Վարչապետը Սաշիկ Սարգսյանին հորդորում է Հայաստանի բանկում ունեցած գումարը վերադարձնել պետական բյուջե

Էն կամուֆլյաժս կհագնեմ եւ հատ-հատ, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք ՀՀ-ում. վարչապետ

Ոչ մեկը չի պլստալու, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դե հիմա սպասեք. Նիկոլ Փաշինյան

Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին. վարչապետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին