▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական հնչեղություն ունեցող ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Փաշինյան

 

 

ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական հնչեղություն ունեցող ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Այսօր «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը:

«Երբ նշանակել եմ ԱԱԾ տնօրեն եւ առաջադրել եմ ՀՔԾ պետի թեկնածու, ես ասել եմ, որ դուք խոստանում եք, որ կաշխատեք ամբողջ ծավալով՝ ՀՀ օրինականություն հաստատելու, կոռուպցիան հաղթահարելու, թալանվածը հետ բերելու, Մարտի 1-ի եւ մյուս հանցագործությունները բացահայտելու գործում, իսկ ես խոստանում եմ, որ քաղաքական պատվեր չեք ստանա՝ որեւէ մեկին ձերբակալելիս:

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե դուք ունեք հիմնավոր ապացույց եւ գործի շահերից է բխում որեւէ մեկին ձերբակալելը, ու եթե նա իմ ընտանիքի անդամ է, ապա պարտավոր եք ձերբակալել: Հիմա, որ եկել է մեկին ձերբակալելու ժամանակը, հարցում են՝ էն ժամանակ, որ ասում էիր կալանավորի, լուրջ է՞իր ասում, թե տաք-տաք էիր խոսում, չէիր ջոկում: Ես բոլոր դեպքերում ասել եմ, որ եթե ունեք օբյեկտիվ հիմք, ապա կալանավորեք:

 

 

 

 

 

 

ՀՀ-ում, երբ վարչապետին ենթակա մարմինը, որը կատարում է ձերբակալություն՝ հանրային հնչեղություն ունեցող, որի քաղաքական պատասխանատվությունը իմ վրա է, ես պետք է կրեմ այդ քաղաքական պատասխանատվությունը: Ես Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չեմ, որ թաքնվեմ քննիչի թիկունքում: Մինչեւ այժմ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական հնչեղություն ունեցող ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, որովհետեւ այդ մանդատը դուք եք ինձ տվել»,- ասաց նա:

Կարդացեք նաև՝ Վարչապետը Սաշիկ Սարգսյանին հորդորում է Հայաստանի բանկում ունեցած գումարը վերադարձնել պետական բյուջե

Էն կամուֆլյաժս կհագնեմ եւ հատ-հատ, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք ՀՀ-ում. վարչապետ

Եթե ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, Հանրապետության հրապարակում ինձ կախաղան հանեք, սա իմ պահանջն է

Ոչ մեկը չի պլստալու, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դե հիմա սպասեք. Նիկոլ Փաշինյան

Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին. վարչապետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին