▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն արձագանքել է Բաքվին պայմանական պատերազմ հայտարարելու ՀՀ ԱԺ որոշմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ Ադրբեջանին պայմանական պատերազմ հայտարարելու որոշումը:

«Այդ սցենարը հերթական ապացույցն է ակնհայտ փաստի, որ Հայաստանը ագրեսոր և օկուպանտ երկիր է: Դա նաև ցուցադրում է Հայաստանի ռազմական և քաղաքական նոր իշխանությունների մոտ արխայիկ ու ֆեոդալ մտածելակերպի առկայությունը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

 

 

 

 

 

 

Նրա խոսքով, «ՀՀ գործող կառավարությունը շարունակում է Սարգսյանի ռեժիմի ռազմա-բռնապետական քաղաքականությունը՝ տարածաշրջանը կանգնեցնելով նոր ռազմական ավանտյուրաների ու սպառնալիքների առջև»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին