▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահները շարժվում են գուշակ Վարսիկի թելադրանքով ու օգնությամբ

Այսօր հրավիրած ասուլիսում  Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն անդրադարձել է խմբագրությունում կրականացված խուզարկությանը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայաստանի քննչական ծառայությունների աշխատանքի տրամաբանությունը դժվար է հասկանալ, իրենք շարժվում են գուշակ Վարսիկի թելադրանքով ու օգնությամբ: 2014 թվականից Yerevan Tօday-ը բացելուց ի վեր մեզ կապել են բազմաթիվ մարդկանց հետ: Առաջին, մեզ կապել են Հրանուշ Հակոբյանի հետ, որովհետև մենք գտնվում ենք նույն հարկում, որտեղ Սփյուռքի նախարարությունն է: Հետո կապել են ինչ-որ հայտնի ընկերության հետ, քանի որ մեր լոգոյի գույներն ու իրենցը նույնն էր: Դրանից հետո մեզ կապել են քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի հետ, քանի որ իմ հորեղբայրն է: Հետո կապել են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ մեր ու իր գրասենյակները գտնվում են նույն շենքում: Yerevan Today կայքի սեփականատերը հանդիսանում է Վարդան Հովնանյանը, Ռոբերտ Քոչարյանը մեր կայքի հետ կապ չունի: Ոնց որ մենք էինք տարբեր կառույցների նամակ գրում ու պատասխան հրապարակում, թե ինչ բիզնեսների հետ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը, գուցե մի անգամ էլ դուք մեզ պաշտոնապես գրեք, պատասխանենք»,- ասաց Սևակ Հակոբյանը՝ նշելով, որ 2014 թվականից ի վեր Yerevan Tօday-ը 2 հարցազրույց է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի հետ:

Սևակ Հակոբյանի խոսքով՝ Google որոնման համակարգը սխալ էր ցուցադրել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրության հրապարակման օրը: Ըստ Google-ի՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի՝ այդ ձայանգրության գաղտնալսման թեմայով հրավիրված ասուլիսը ևս նույն կայքում տեղադրվել էր երկու օր շուտ, ինչն, ըստ Սևակ Հակոբյանի, աբսուրդ է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մեր տպավորությամբ սա փորձ է լռեցնել լրատվամիջոցին, որը մեր երկրում հանդես է գալիս առկա մերժելի երևույթների քննադատությամբ, և փորձ է խաթարելու կայքի բնականոն աշխատանքը: Սա փորձ է դաս տալ ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին: Այս գործելաոճը մեզ հայտնի է դեռևս Սովետական միությունից:Նրանք փնտրում էին ոչ միայն նյութի շուտ տարածման ապացույցներ, այլև ամենածիծաղելին այն է, որ մեզ մոտ փնտրում էին սարքեր, որոնցով գաղտնալսել ենք մեր անճարակ իրավական կառույցների ղեկավարներին ու տեղադրել ենք կայքում:Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ ոստիկանությունը կասկածներ ունի, որ առաջին անգամ մեր կայքում է տեղադրվել այդ ձայնագրությունը: Նրանք թույլտություն ունեին ոչ միայն համակարգիչները ստուգելու, այլ նաև կամեռաները, այն ամենը, ինչը կարող էր իրեղեն ապացույց դառնալ: Բայց չեն բացահայտելու այն, ինչի համար եկել են, որովհետև չկա: Իրենց փաստաբաններն արձանագրել են 7 կետով խախտումեր: Առաջինն այն է, որ խուզարկությունն սկսել են առանց փաստաբանի:Ասում էինք՝ հիմա հասնում է, բայց իրենք ասում էին՝ չեն կարող այդքան սպասել: Երբ սկսելուց մի քանի րոպե անց եկավ փաստաբանը, նրան ներս չէին թողնում, ասում էին՝ ուշացել ես: Իրենք ինչ-որ մեկի հետ խոսեցին, որից հետո թույլատրեցին, որ փաստաբանը ներս մտնի: Ես ուզում եմ շեշտեմ հեռախոսով խոսելը, քննչական գործողություններն իրականացնող անձինք ամբողջ ընթացքում կապի մեջ էին, ստանում էին ցուցումներ, թե ինչ անեն: Երկրորդ փաստաբանը միացավ ավելի ուշ, նա լսել էր, որ խոսում են արդեն առգրավելու մասին, երևի ցուցում էին ստացել առգրավելու:Հաջորդ խախտումն այն է, որ նրանք եկել էին խմբագրություն՝ փնտրելու ձայնագրության հետ կապված ապացույցներ և ձայնագրող սարքեր, բայց բացել ու կարդացել են լրագրողների հոդվածքները, աշխատանքի համար ուղարկված ռեզյումեները, ծանոթացել են ֆինանսական փաստաթղթերին:թուլ չէին տալիս  դուրս ու ներս անել,չէինք կարողանում դուրս գալ բնական կարիքների համար»,- նշեց Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:

 

Սևակ Հակոբյանը նաև հայտարարեց, որ վարչապետն իր հայտարարություններով ուղորդել է իրավապահ մարմիններին:

Սևակ Հակոբյանը նշեց, որ վարչապետն իր հայտարարություններով ուղղորդել է իրավապահ մարմիններին.

«Վարչապետը հենց ձայնագրության հրապարակումից հետո տաք-տաք ելույթ ունեցավ, ասաց, որ ներսի ուժերի ձեռքի գործն է սա, բացառեց դրսի ուժերի գործոնը: Այսինքն՝ սա ուղղորդում էր մեր քննչական մարմիններին՝ գործընթացներ փնտրել ներսում:Շատ մեծ որս են կուլ տվել, և մարսողական համակարգի խնդիրներ կունենան: Սրանով նրանք ուզում են հերթով անցնել բոլոր ազատ լրատվամիջոցների վրայով»,- հավելեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին