▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով որ ասֆալտին փռում է և փռվում է, թող իրենք մտածեն, ես նման խնդիր չունեմ. Միհրան Պողոսյան



«Ով որ ասֆալտին փռում է և փռվում է, թող իրենք մտածեն, ես նման խնդիր չունեմ»,-այսօր ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը, ՀՀ ԱԺ հիմնադրման հոբելյանական միջոցառումից առաջ՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպես կարողացավ խուսափել ասֆալտին փռելու՝ վարչապետի հանձնարարականից։

Հարցին, թե՞   ինչու չի շրջում ավտոշարասյունով, Պողոսյանը պատասխանեց. «Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ շրջել և այնպես, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի։ Իմ իրավունքները ես շատ լավ գիտեմ»։

 

Նա նաեւ հավաստեց, որ թիկնազոր չունի եւ հատուկ ծառայություններն իր մոտ չեն գնացել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին