▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Հայկ Մարությանի համար «քաղտեխնոլոգ, ռեպետիտոր եւ հոգեբան» վարձել

Չեմ կարծում, որ պետք է առաջնորդվել քինախնդրությամբ. իրավական դաշտում իրենց ենթարկելու եմ պատասխանատվության, միջազգային կառույցները արձագանքելու են, ինչ վերաբերում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ես սա բացարձակապես չեմ կապում իրենց անբարո վարքագծի հետ, եթե մենք գտնենք, որ պետք է կողմ քվեարկել, որպեսզի խորհրդարանը ինքնալուծարվի, մենք կքվեարկենք, իհարկե, կողմ։ Այս մասին ասաց քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ քարոզարշավի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում։

 

 

 

 

 

 

 

 

 

Նա հայտարարեց, որ իրենց որոշումը լինելու է իրե՛նց որոշումը, պայմանավորված չի լինելու ինչ–որ մեկի ճնշմամբ, այլ հիմնված է լինելու ժողովրդի շահի վրա. «Ինչպես իրենք են ասում ՝ կբերենք, կնշենք... ո՛չ, չեք կարող»։

«Հերիք է շանտաժ անեն ժողովրդով։ Մենք նման հարց չենք քննարկել, քանի որ ԱԺ–ում նման նախագիծ չկա։ Քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» ինձ համար նախընտրելի ժանր չէ»,–ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ բանավեճին, նա ասաց, որ մեղմացնում է պայմանները. «Ասում եմ՝ օրակարգը ընտրեք դուք, տեղը ընտրեք դուք. Բանավեճ՝ ուղիղ եթերում, որ երեւանցին տեսնի, թե Նիկոլ Փաշինյանի թիկունքում թաքնված անձը ինչպիսի քաղաքապետ կլինի»։

 

 

 

 

 

 

 

Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց «քաղտեխնոլոգ , ռեպետիտոր եւ հոգեբան» վարձել Հայկ Մարությանի համար այն ռեսուրսներով, որն ուղղում են իր, Արամ Սարգսյանի, Արտակ Զեյնալյանի եւ Էդմոն Մարուքյանի հանդեպ «ատելության քարոզին»։

«Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց, որ «մեր դեմ խաղ չկա», Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց՝ մենք սև ենք, մյուսները՝ սպիտակ, իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է՝ գալու ենք, ջախջախելու ենք, հաղթելու ենք, ուստի բանավիճելու օրակարգ ես ունեմ բացառապես և միայն «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ»,–հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Աղբյուր՝ news.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին