Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։
Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է», - ասված է նրա գրառման մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Երեւանի ընտրություններում ընտրողների ակտիվության թուլացմանը՝ նշելով, որ այս ընտրություններին ընտրողներին գազելներով, ավտոբուսներով տեղամաս բերել չկա: