▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասադուլ են հայտարարել՝ տնօրենի հրաժարականի պահանջով

«Երևանի Շևչենկոյի անվան թ.42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ.Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաև դպրոցի 23 մանկավարժներից 9-ը այս պահին տեղեկացրեցին, որ դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ ու նա շարունակում է պաշտոնավարել և բնականաբար խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր առավոտյան էլ մանկավարժները պարզել են, որ դպրոցի արհկոմի նախագահն ուրբաթ օրն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ արհկոմի 9 անդամներ ուրբաթ օրը նրան ներկայացրել են դասադուլ սկսելու մասին դիմում:

Այս փաստը վերջնականապես լցրել է մանկավարժների համբերության բաժակն ու նրանք սկսել են դասադուլը»,-այս մասին տեղեկացրել է Անահիտ Բախշյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին