▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմնավորվել է՝ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածուն ընտրակաշառք է տվել մի քաղաքացու. ՀՔԾ

Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Շ.-ն, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված լինելով որպես ավագանու անդամի թեկնածու, իր ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում կաշառք է տվել Ա. Մ.-ին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 23-ին նշանակված Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել նաեւ Ս. Շ.-ն:

Նախընտրական փուլում՝ 2018թ. սեպտեմբերի 19-ին, Ս. Շ.-ն պարզելով, որ Երեւան քաղաքի բնակիչներ` ամուսիններ Շ. Մ.-ն եւ Ա. Մ.-ն մասնակցելու են կայանալիք արտահերթ ընտրություններին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով՝ նրանց առաջարկել է կայանալիք ընտրությունների ժամանակ քվեարկել իր ներկայացրած կուսակցության օգտին:Ա. Մ.-ն Ս. Շ.-ի ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար վերջինիցս պահանջել է դրա դիմաց վճարել իրենց խմելու ջրի պարտքը՝ 150.000 ՀՀ դրամ գումարի չափով:

 

 

 

 

Ս. Շ.-ն խոստացել է Ա. Մ.-ին եւ նրա ամուսնուն ընտրություններից հետո վճարել նրանց խմելու ջրի պարտքի կեսը: Այսպիսով, վերը նկարագրված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Ս. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 154.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին