▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար. Փաշինյանի գրառումը

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 11-ը եւ 12-ը ՀՀ-ում հայտարարված են ոչ աշխատանքային օրեր՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

Վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնը, դեպի կենտրոն տանող մի շարք փողոցներ, ՄՀՀ-ին հարակից մի շարք փողոցներ փակ են լինելու երթեւեկության համար:

Խնդրում եմ վաղը եւ մյուս օրը հնարավորինս զերծ մնալ Երեւանում ավտոմեքենայով տեղաշարժվելուց՝ հատկապես Կենտրոնին եւ ՄՀՀ-ին հարակից փողոցներում:

Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար: Իսկ հոկտեմբերի 11-ի երեկոյան հրավիրում եմ համերգի՝ Հանրապետության հրապարակում:

Խնդրում եմ համերգի վայր գալ ժամը 16.00-ից՝ մետրոյով: Ժամը 19-ին սկսվող համերգից հետո տեղի է ունենալու DJ party՝ ֆրանսիայից ժամանած դիջեյների մասնակցությամբ:

Խնդրում եմ տարածելլ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին