▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում ծեծել են կին բուժաշխատողի

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ին ժամը 19:00-ին Հանրապետական բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ գտնվող Մ. Պ.-ին այցելության եկած որդին ալկոհոլային ազդեցության տակ հոր տեսակցությունից հետո կոնֆլիկտի մեջ է մտել կին բուժաշխատող Ն. Ս.-ի հետ, վիրավորել նրան եւ ծեծել՝ պատճառելով տարբեր տիպի մարմնական վնասվածքներ:

 

 

 

 

 

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է բռնի գործունեության դրսեւորումը եւ զգուշացնում, որ նման արարքները անթույլատրելի են ու ենթակա պատժի: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին