▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կվերցնեմ այն դեպքում, եթե վճարեմ. Փաշինյանն այցելել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17–ի առավոտյան գնացել է Հյուսիսային պողոտայում բացված՝ «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ։ Փաշինյանը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ շրջում է տաղավարներով, հարցուփորձ անում նրանց կեցության, աշխատանքի պայմանների մասին։

Սիրիահայերից մեկի դիտարկմանը, որ հարկավոր է արտոնություններ տալ սիրիահայ ձեռներեցներին, Փաշինյանը պատասխանեց. «Դուք այլևս սիրահայ չեք, դու Հայաստանի հայեր եք, մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, արտոնությունները բոլորի համար են»։

 

 

Տաղավարներից մեկում Փաշինյանը ծիծաղեց՝ տեսնելով իր պատկերով և «դուխով» գրությամբ կախազարդեր։

«Եթե դա օգնում է , որ մարդիկ ավելի շատ օգուտ ստանան, հաճելի է»,– ասաց Փաշինյանը։

Ոմանք նվերների զամբյուղներ էին պատրաստել, բայց Փաշինյանը հրաժարվեց առանց վճարելու վերցնել դրանք։

«Կվերցնեմ միայն այն դեպքում, եթե վճարեմ», — ասաց նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին