▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավո՞ր է Վլադիմիր Գասպարյանը պաշտոն ստանա. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ   Սյունիքի մարզպետի պաշտոնում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը: Նա նշեց, որ   մենք նոր փուլ ենք մտնում, կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը. հիմա մտել ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը և այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, քաղաքական ուղերձի խնդիրն է:

 

 

 

 

 

Դիտարկմանը, որ նախօրեին սյունեցիները փակել էին ճանապարհը եւ իրենց բողոքն էին արտահայտում այդ նշանակման դեմ, Փաշինյանը ժպտալով արձագանքեց. «Սյունեցիները չէին փակել ճանապարհը, այլ մեր կուսակցության անդամները»:

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողները հիշեցրին, որ Հունան Պողոսյանը ժամանակին խաղա ցուցարարների էր ցրում, նաեւ բռնություն գործադրում, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների եւ ձերոնքականների չենք բաժանում: Հայաստանում անթերի մարդիկ չկան, ես չեմ հիշում որեւէ նշանակում, որ որեւէ բացասական արձագանք չունենա: Մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուսը բոյով է, մյուսը այնքան էլ բոյով չի: Այսինքն անթերի մարդիկ չկան եւ անթերի նշանակումներ չեն լինելու: Մենք պետք է հստակ ուղերձներ հղենք, որ պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը:

 

 

 

 

 

 

 

Իսկ ո՞րն է այն գիծը, որը չեք անցնի պաշտոններում նշանակումներ կատարելիս, ասենք Վլադիմիր Գասպարյանը հնարավո՞ր է պաշտոն ստանա, հարցին էլ Փաշինյանն արձագանքեց. «Ոչ հնարավոր չի, գիտեք, այդ պաշտոնները կոչվում են հայեցողական պաշտոններ: Այդ գիծը մեր հայեցողությունն է, կառավարության հայեցողությունն է: Եթե վարչապետի կողմից նշանակվող անձ է, վարչապետի հայեցողությունն է եւ վարչապետը պետք է կրի իր հայեցողության քաղաքական պատասխանատվությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին