▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի հայտարարության արդյունքում Մանվել Գրիգորյանից հրաժարվել են նրա հարազատներն ու զինակիցները. փաստաբան

Այսօր՝ հոկտեմբերի 17–ին լրագրողների հետ հանդիպմանը Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը  նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ամիսներ առաջ հայտարարություն է արել, որից կարելի էր տպավորություն ստանալ, որ կատարվել է զազրելի հանցագործություն և ինչի արդյունքում էլ Գրիգորյանից նրա հարազատներն ու զինակիցները հրաժարվել են: 

 

 

 

 

 

 

 

«Տպավորություն է, որ մի մեծ կաթսա է դրվել, եւ այնտեղ լցվում են Մանվել Գրիգորյանի եւ նրա փաստաբանների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործեր: Զավեշտը հասել է նրան, որ քրեական գործ է հարուցվել՝ կապված այն հանգամանքի հետ, որ, իբր, Մանվել Գրիգորյանի՝ այս պահին արդեն չափահաս մերձավորներից մեկը հինգ տարեկանից սկսած՝ մտել է հարեւանի հողամաս»,-ասաց Բաղդասարյանը՝ այս գործի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնելով:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին