▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքուր հագուստներով էին, նոր փոխված տակդիրներով ու կուշտ. մանրամասներ Գյումրիում հայտնաբերված երեխաների մասին

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շիրակի մարզպետարանի երեխաների, կանանց և ընտանիքի իրավունքների բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը armeniasputnik.am-ի հետ զրույցում նշել է, որ երեխաներն այս պահին առողջ են ու ապահով և գտնվում են հատուկ հաստատություններից մեկում։

Այն հարցին, թե ինչ վիճակում էին երեխաները հայտնաբերվելու պահին, հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանն ասել է, որ մաքուր հագուստներով էին, նույնիսկ նոր փոխված տակդիրներով ու կուշտ.

На данном изображении может находиться: один или несколько человек и люди сидят

 

 

 

 

 

 

 

 

 

«Երեխաները խնամված էին։ Մեզ մոտ գործընթացը մոտ 2 ժամ տևեց, իսկ նրանք շատ հանգիստ էին, ուտել չէին ուզում: Առաջին հայացքից երկվորյակ եղբայրներ են, նրանցից մեկը բավականին ակտիվ էր, մյուսը քնած էր: Շապիկներ, տոտիկներ կային նրանց հագին ու փաթաթված էին: Նույնիսկ նորածիններին բնորոշ կարմիր հետքեր չունեին մաշկի վրա: Հավանաբար մոտ 12-14 օրական էին»,- ասել է տնօրենը։

Նրա խոսքով` հագուստից կարելի էր ենթադրել, որ անտարբերության մատնված երեխաներ չեն եղել։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին