Մշակութային ալիքի և Մշակութային ռադիոյի համատեղ ջանքերով մեկնարկում է Մշակութային ալիքի «A21TV AWARD 2018» մրցույթի հայտագրումը: Մասնակցել կարող են բոլորը, եթե չեն գերազանցում 16-35 տարեկանների շեմը: Մրցույթը այս տարի ընդգրկում է ՝ կինոարվեստը, երգարվեստը, կերպարվեստը, լուսանկարչությունը:
Մասնակցության հայտը հնարավոր է ուղարկել մրցանակաբաշխության պաշտոնական կայքից՝ (www.armculturaltv-award.cf):
Մրցույթի ժյուրիի կազմում են՝ ՀՀ վաստակավոր նկարիչներ, վաստակավոր արտիստներ,սիրված դերասաններ և ռեժիսորներ:
Հաղթողներին կտրամադրվեն Մշակութային ալիքի մի շարք պարբերականները, հեռուստառադիոընկերությունը: Մշակութային ալիքի մամլո խոսնակ՝ Նունե Իսկանադարյանի խոսքով՝ Մշակութային ալիքը պայմանագիր է կնքել միջազգային տարբեր ընկերությունների հետ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի TTR ընկերության հետ և մրցույթը հաղթանակով պսակած մասնակիցները հնարավորություն կունենան իրենց աշխատանքները ներկայացնել ԱՄՆ-ում կայացող մի շարք ցուցահանդեսներին:
Նշենք նաև, որ մրցույթին աջակցում է Երևանի մշակույթի պետական քոլեջը, ի դեմս տնօրեն՝ Վրեժ Կիրակոսյանի: