▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հունան Պողոսյանը պետք է այնպես անի, որ դուք սկսեք վերաբերվել նրան այնպես, ինչպես Օսիպյանին եք վերաբերվում». Փաշինյան

Ես ուզում եմ, որ իմ հաջորդ գալուց Հունան Պողոսյանը կարողանա այնպես անել, որ դուք սկսեք վերաբերվել նրան այնպես, ինչպես հիմա Վալերի Օսիպյանին եք վերաբերվում: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակումից հետո բարձրացած բողոքի ալիքին:

«Սյունիքում փորձ է արվում պահպանել օլիգարխիական տրամադրությունը: Ինձ ահազանգում են, ասում, որ այստեղ շարուանակում է ծանրակշիռ մնալ կրիմինալի ազատությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս մարզում նման տրամադրությունները զարգանան: Սրանով է կապված Սյունիքի մարզպետի նշանակումը:

Պարոն Պողոսյան, ես ձեզ հանձնարարում եմ, արեք այնպես, որ ժողովուրդը տեսնի ձեր աշխատանքը, գոհ լինի ձեզնից: Ինձ հարցնում են՝ ի՞նչ եմ հանձնարարել մարզպետին, ասում եմ՝

1. Ապահովել լիարժեք օրինականությունը Սյունիքի մարզի տարածքում.

2. Ապահովել յուրաքանչյուր ներդրողի համար պայմաններ, որ աշխատատեղեր բացվեն, ներդրումներ կատարվեն.

3. Ապահովել Սյունիքի բնակիչների ազատությունը օլիգարխիկ ճնշումներից, քրեական տարրերից:

Նա պետք է ծառայի ժողովրդին, այլ կերպ լինել պարզապես չի կարող: Ես ուզում եմ, որ հաջորդ գալուց պարոն Պողոսյան, մարդիկ արդեն ավելի դրական գնահատեն ձեր նշանակումը:

Ուզում եմ անդրադառնալ մեկ թեմայի եւս. շատերդ կհիշեք, որ ժամանակին ես հայտարարություն եմ արել, նույնիսկ դիմում եմ գրել ՀՔԾ-ին՝ իմ բարեկամ Շանթ Հարությունյանի հետ կապված: Ես հասկանում եմ, որ անհարմար վիճակ է ստեղծվել:

 

 

 

 

 

 

Ես հայտարարություն արեցի՝ հիմնվելով Շանթ Հարությունյանի խոսքերի վրա,մարդիկ ինձ սկսեցին մեղադրել սուտ խոսելու մեջ, անհարմար վիճակ է, որովհետեւ Շանթ Հարությունյանը խոստացավ պարզաբանել, ու այդպես էլ չհաստատեց իր խոսքերը: Նա չի հաստատել, որ ես այդ ամենն ասել եմ՝ հիմնվելով իր խոսքերի վրա: Ես հույս ունեմ, որ քննության ժամանակ կլինի ճշմարտության պարզաբանում, եւ եթե Հունան Պողոսյանը մեղավոր է Շանթ Հարությունյանի գործում, դա կհաստատվի քննությամբ: Ես ստացել եմ հարցերի պատասխան, որը ինձ բավարարում է, բայց որը չեմ բարձրաձայնի, դա կոռեկտ չէ, բայց թող օրենքը որոշի ամեն ինչ ու պարզի քննությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ Եթե կլինի փաստ, որ Հունան Պողոսյանի նշանակումով մենք սխալ ենք գործել, պատրաստ ենք ընդունել. Փաշինյան

Հունան Պողոսյանը հորս չի հարվածել. Շահեն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին