▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի հեռախոսային ձայնագրության հետքերով. Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրենին «Խիստ նկատողություն» է տրվել

Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Հ.Թումանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Բակլաչյանի նկատմամբ  կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը: Այս մասին news.am-ին հայտնեցին Կոտայքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից.

 

 

«Երեկ մամուլով տարածվեց ձայնագրություն, որտեղ Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանն իր համաձայնությունն է հնչեցնում համայնքի ղեկավարի ընտրության նախընտրական քարոզարշավին դպրոցի աշխատակիցներին ու աշակերտներին ներգրավելու համար: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից բազմիցս հայտարարվել է, որ դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն և հեռու մնան կոռուպցիոն ցանկացած երևույթից: Մարզպետի համար անընդունելի է քաղաքական որևէ գործընթացում որևէ ուսումնական հաստատության ներգրավումը, և այսօր վերջինիս պահանջով` դպրոցի տնօրենը ներկայացրեց` նշված ձայնագրության բովանդակության մասին բացատրություն: Ըստ ներկայացված գրության՝ տնօրենը կարծել է, թե իր հետ կատակում են և պատասխանել է նույն կերպ «անլուրջ»: Վերոնշյալը չի ժխտում տնօրենի մասնակցությունը կամ պատրաստակամությունը` նախընտրական քարոզարշավին ներգրավել վարչական ռեսուրսներ և լծակներ»,-հայտնեցին մարզպետարանից:

 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն էր ստացել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին